A
A
Նուռնուս գյուղի ամառանոցների մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 3-ին, ժամը 16․43-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուս գյուղի ամառանոցների մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը. դժվարամատչելի տեղանքից քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը, նաև պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները։
Փրկարարները, պարեկներն ու շտապօգնության աշխատակիցները կնոջը դուրս են բերել ձորից (մոտ 400 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. նա հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: