A
A
Սուդանում գտնվող ՀՀ յոթ քաղաքացի տեղափոխվել է Եգիպտոս
Աջակցիր «Ա1+»-ինԵգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Սուդանում գտնվող Հայաստանի Հանրապետության յոթ քաղաքացիները այժմ գտնվում են Կահիրեում։ Նրանք կժամանեն Հայաստան, այս մասին հայտնում է Եգիպտոսում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
Սուդանում իշխանության համար սաստիկ մարտեր են ընթանում երկու զինված կողմերի՝ երկրի դե ֆակտո ղեկավար, գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Բուհրանի, ով ղեկավարում է երկրի զինված ուժերը և նրա տեղակալ, գեներալ Մոհամեդ Համդան Դագալոյի միջև, ով ղեկավարում է Արագ աջակցության ուժերը (Rapid Support Forces (RSF)։