Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Վարչապետի այդ մոտեցումը ճիշտ չէ. պատրաստ ենք նրա հետ հանդիպել ու քննարկել ազգին հուզող խնդիրները (տեսանյութ)

Ցավով պիտի արձանագրեմ, որ Եկեղեցի-իշխանություն համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա չէ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը․ «Եկեղեցին պատրաստ է, Եկեղեցին միշտ էլ իր առաքելության մեջ հիմնական կարևորություն է ընծայել հայրենի իշխանության զորակցությունը, աջակցությունը ևհամատեղ համագործակցությունը: Այդ ճանապարհով մենք ավելի մեծ հաջողություններ կարձանագրենք և ավելի դյուրին հարցերը կկարողանանք ազգային մեր կյանքում կարգավորել: Դժբախտաբար, այդ համագործակցությունն իր ցանկալի բարձրության վրա չէ»,-ասաց նա: