Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տեղի է ունեցել մարդասպանություն, դա պետք է քննվի․ Արմեն Խաչատրյանը ադրբեջանցի զինվորի մասին (տեսանյութ)

«Տեղ համայնքը ամենալավ պատրաստված գյուղն է Հայաստանի Հանրապետությունում։ Այնտեղ կա զինանոց և կա ամեն ինչ ու յուրաքանչյուր տղամարդ գիտի, թե պատերազմի ժամանակ ինչ է անելու։ Տեղ համայնքում զենքի խնդիր մենք չունենք»․ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանը հնարավոր է անցակետ տեղադրի Տեղ գյուղի ճանապարհին պատգամավորը պատախանեց ․ «Տեղ գյուղից դեպի համապատասխան սահմանային գոտի, որտեղ այդ գոտի գնալու խնդիրներ կան, կա ոստիկանական անցակետ, և ոստիկանությունը մեր տարածքում, ըստ անհրաժեշտության, բազմաթիվ անցակետեր է դնում կամ պարեկային շրջիկ երթևեկություն է իրականացնում. Ադրբեջանն ի՛նչ գործ ունի ընդհանրապես խառնվի, թե մենք որտեղ ենք անցակետ դնում. նման բան չկա և չի կարող լինել»։

Ինչ վերաբերում է Հայաստանի տարածք ներթափանցած Ադրբեջանի քաղաքացուն պատգամավորը նշեց․  «Տեղի է ունեցել հանցագործություն՝ մարդասպանություն, սահմանի խախտում, դա պետք է ամբողջությամբ քննվի, պարզաբանվեն բոլոր հանգամանքները, նոր դրանից հետո քաղաքական պրոցեսներ լինեն»:

Մանրամասները՝ տեսանյութում։