Օդանավակայանի ավտոկանգառում գործում է նոր ավտոմատացված վճարման համակարգ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինդանավակայանի ավտոկանգառում գործում է նոր ավտոմատացված վճարման համակարգ Այսուհետ Զվարթնոց միջազգային օդանավակայանի ավտոկանգառից օգտվելիս կայանման գումարն անհրաժեշտ է վճարել ավտոմատ վճարման տերմինալների միջոցով՝ նախքան ավտոմեքենա նստելը: Ներկայացնում ենք հերթական քայլերը՝ -Մուտքի արգելափակոցի մոտ վարորդը սեղմում է «ticket» կոճակը և ստանում մուտքի կտրոնը, որն անհրաժեշտ է պահել մինչև ավտոկանգառից վերջնական ելքը, -Ավտոկանգառից դուրս գալու համար անհրաժեշտ է նախքան ավտոմեքենա նստելը վճարել կայանման գումարն ավտոմատ վճարման տերմինալների միջոցով (ավտոկանգառի հետիոտնային մուտքերի առաջին ու երկրորդ հարկերի և VIP սրահի տարածքում), -Վճարման պահից սկսած 10 րոպե ժամանակ է հատկացվում ավտոմեքենայով ավտոկանգառի տարածքից դուրս գալու համար, -Ելքի արգելափակոցին մոտենալուց պետհամարանիշի ընթերցման միջոցով արգելափակոցն ավտոմատ կբացվի: Հակառակ դեպքում անհրաժեշտ է կարդացող սարքին մոտեցնել մուտքի կտրոնը, -Հարցերի դեպքում անհրաժեշտ է սարքի վրա սեղմել «i» կոճակը և մեր աշխատակիցը կպատասխանի ձեր բոլոր հարցերին: