
A
A
ՌԴ փոխարտգործնախարարը Ադրբեջանի դեսպանի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը այսօր Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ հանդիպմանը քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։
«Կառուցողական զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման ընթացիկ հարցեր, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային մի շարք արդիական թեմաների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին»,- ասված է ՌԴ դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։