Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ռուս խաղաղապահները իրենց զենքը չեն օգտագործում, նույնիսկ երբ դրա օգտագործումը լեգիտիմ է․ Իոաննիսյան (տեսանյութ)

«Նկատել ենք խնդիրներ, որ քվեարկության օրը և քվեարկության նախորդող օրը քարոզչություն և հակաքարոզչություն  է արվել։ Թե՛ Սիսիանում, թե՛ Անիում «Քաղաքացիական պայմանագիրը» քարոզչություն է արել լռության օրը՝ «Ֆեյսբուքում» վճարելով իր թեկնածուների գովազդի համար» այս մասին նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը՝ անդրադառնալով Սիսիան և Անի համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին։

Իոանիսյանը նշեց, որ ընտրակաշառքների հետ կապված որևէ արժանահավատ տեղեկություն չունեն «Նույնիսկ այնպիսի տեղեկություն, որը գալիս  է ծանոթներից կամ սոցցանցերից, նույնիսկ այդպիսի տեղեկություն ընտրակաշառքի հետ կապված չունենք։ Առհասարակն մթնոլորտը ընտրակաշառքային չէր»։

Իոնաիսյանը նշում է, որ եղել են դեպքեր, որոնք խախտում չեն, սակայն հարցեր են առաջացնում «34/1 և 34/6 տեղամասերում Սիսիանի նկատվել են ակնառու քպ-ականներ, որոնք տեղամասից 60 մետրի վրա կանգնած ուղղակի բարևում էին մարդկանց։ Հիմա տեղամասից 50 մետր շառավղով է արգելված շարունակական գտնվելը, 60 մետրի վրա արգելված չի և արգելված չի մարդկանց բարև տալը։ Բայց ամեն դեպքում հարցեր առաջացնող պահվածք է, երբ որ ակնառու քպականը 10 ժամից ավելի կանգնած բոլորին բարևում է»։

Ըստ հանրային գործչի՝ ընտրախախտումների հետ կապված անձինք կան, որոնք քրեական պատասխանատվության պետք է կանչվեն։

Անդրադառնալով ՄԻՊ պաշտոնի համար թեկնածուներին, Իոանիսյանը ասաց․ «ՄԻՊ-ը պետք է լինի այդ արժեքները կրող մարդինձ մոտ տպավորություն է, որ արժեքների մասը երկրորդ պլան է մղվել։ Կուզեի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում տեսնել մարդ, ով պայքարել է մարդու իրավունքների համար, դա պետք է լիներ առաջնային չափանիշը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support