Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ դրոշ
A A
Պաշտոնական

Դրոշի ներկայացվող պահաջները խախտելու համար՝ տուգանքի նշանակում

Կառավարությունը խստացրեց Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներից մեկի՝ դրոշին ներկայացվող պահանջները և այնպես անեց, որ դրոշի պահանջների խախտումները պատժելի լինեն բոլոր դեպքերում՝ անկախ նրանից այն բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց Արդարդատության նախարար Գրիգոր Մինասյանը, ներկայացնելով համատասխան նախագիծը։

«Այսօրվա գործող կարգավորումների համաձայն ՝ բարձրացված դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված։ Ընդ որում, դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից երկու ու կես մետր ոչ պակաս բարձրության վրա։

Միևնույն ժամանակ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրերնսգրքում կատարվել են լրացումներ, որով վարչական պատասխանատվություն է սահմանվել դրոշի ներկայացվող պահաջները խախտելու համար՝ տուգանքի նշանակում 30-50 հազար դրամի չափով։ Այս գործերով վարչական իրավախախտումների իրականացումը վերապահված է միայն վարչական դատարանին՝ ոստիկանության հայցադիմումի հիման վրա։ Նշված կարգավորումները ներկայումս տարածվում են շենքերի վրա բարձրացված դրոշների վրա։ Դրանք են Հանրապետության նախագահի նստավայր, Կառավարության շենք, դատարաններ, մարզական և մշակութային կազմակերպություններ և այլ օրենքով սահմանված շենքերի վրա։

Նախագծով հստակեցվում է, որ դրոշի ներկայացվող պահանջները սահմանել որպես ընդհանուր պահանջ՝ անկախ նրանից, թե դրոշը բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում։ Հստակեցվում են ՀՀ դրոշի ներկայացվող պահաջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք կտուգանվեն 30-50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձինք 70 հազարից 100 հազար դրամի չափով»,-  նշեց Մինասյանը։