Բացել լրահոսը Փակել լրահոսը
336917934_902266171022753_1558003577272681166_n
A A
Հասարակություն

Երթևեկության փոփոխություն՝ Իսակովի պողոտա - Բաբաջանյան փողոց խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 26-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսակովի պողոտա - Բաբաջանյան փողոց խաչմերուկում: Չորրորդ երթևեկելի գոտուց կթույլատրվի միայն ձախ շրջադարձ և հետադարձ, իսկ առաջին, երկրորդ և երրորդ երթևեկելի գոտիներից՝ միայն ուղիղ: