Բացել լրահոսը Փակել լրահոսը
1107062
A A
Հասարակություն

Լոս Անջելեսի մերձակայքում գտնվող քաղաքում հազվագյուտ տորնադո է տեղի ունեցել

Լոս Անջելեսից հարավ ընկած փոքր քաղաքում՝ Մոնտեբելոյում տորնադո է տեղի ունեցել՝ պատճառելով ավերածություններ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն:

Քամու արագությունը հասել է մինչև 177 կմ/ժ-ի, որն Լոս Անջելեսի շրջանում ամենաուժեղն է 1983 թվականից ի վեր:

Տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել է 1 մարդ: Քաղաքում պտտահողմից վնասվել է 17 շենք։

Ականատես Միրիամ Բրեքսթոնը պատմել է, որ ուժեղ պայթյուն են լսել, թաքնվել են սեղանների տակ: