Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_Այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ
A A
Հասարակություն

Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտ այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ

Մարտի 23-ին, ժամը 14:35-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բուրաստան գյուղի մոտակայքում այրվում է եղեգնուտ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:26-ին, մարվել՝ 15:50-ին: Այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ: