Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պորտուգալական գերիշխանությունը շարունակվում է

Սպորտ
7f1cc266776999409287f520b593028a

Եվրոպայի լիգայի մրցաշարում շարունակվում է պորտուգալական ակումբների գերիշխանությունը, որոնք հաղթահարեցին 1/8 եզրափակիչ արգելքը եւ մտան հաջորդ փուլ:

Լիսաբոնի «Բենֆիկան» պատասխան խաղում հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Փարիզի ՊՍԺ-ի հետ` 1:1: Դա բավական էր 1/4 եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար, քանի որ առաջին խաղում պորտուգալացիները 2:1 հաշվով հաղթանակ էին տարել: «Պորտոն» սեփական հարկի տակ երկրորդ անգամ առավելության հասավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ` 2:1 (առաջին խաղը` 1:0):

Հատկապես անակնկալ մատուցեց Պորտուգալիայի երրորդ մասնակիցը` «Բրագան», որը երկու խաղերի արդյունքներով պայքարից դուրս բերեց հզոր «Լիվերպուլին»` 1:0, 0:0:

Քառորդ եզրափակիչում երկու մասնակից կունենա Հոլանդիան: Այդ երկրի չեմպիոն «Տվենտեն» չնայած 0:2 հաշվով պարտվեց Ռուսաստանի չեմպիոն «Զենիթին», բայց կշարունակի պայքարը մրցանակի համար, քանի որ առաջին խաղում ավելի խոշոր հաշվով էր հաղթանակ տոնել (3:0): Էյնդհովենի ՊՍՎ-ն ի հաշիվ մրցակցի դաշտում խփած միակ գոլի` պայքարից դուրս բերեց շոտլանդական «Ռեյնջերսին»:

1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին նաեւ Մոսկվայի «Սպարտակը», Կիեւի «Դինամոն» եւ «Վիլյառեալը»: Մոսկվացիները երկրորդ խաղում կրկին հաղթեցին «Այաքսին»` 3:0, իսկ իսպանացիները` Գերմանիայի «Բայերին»` 2:1: Դինամոյականները հյուրընկալվելիս պարտվեցին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»` 0:1, բայց մտան քառորդ եզրափակիչ, քանի որ առաջին խաղում հաղթել էին 2:0 հաշվով: