Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գուտին անտեղյակ էր

Սպորտ
dfe2f203c95bd0036b2e278371a139e2

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին, որը ներկայումս հանդես է գալիս «Բեշիկթաշում», անտեղյակություն է ցուցաբերել, երբ թուրքական հեռուստատեսությամբ մեկնաբանելիս է եղել չեմպիոնների լիգայի «Ռեալ» - «Լիոն» խաղը:

Բանն այն է, որ երբ հեռուստաէկրանին ցույց են տվել «Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Աբիդալին սատարող մարզաշապիկներ, նա ուղիղ եթերից զարմացած հարց է տվել. «Իսկ ինչ է պատահել ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ»: Դա շփոթության մեջ է գցել թուրք մեկնաբանին, որը աշխատել է պարզապես չխոսել այդ թեմայով:

Նշենք, որ վերջերս Էրիկ Աբիդալի մոտ ուռուցք էին հայտնաբերել լյարդում: Երեկ «Բարսելոնայի» ֆուտբոլիստը ենթարկվել է վիրահատության, որը բարեհաջող է անցել: Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա մեկ շաբաթ անց նա դուրս կգրվի հիվանդանոցից: