Բացել լրահոսը Փակել լրահոսը
engibarov4-1
A A
Մշակույթ

Այսօր Լեոնիդ Ենգիբարովի ծննդյան տարեդարձն է (տեսանյութ)

Այսօր բոլոր ժամանակների ամենատաղանդավոր մարդկանցից մեկի՝ Լեոնիդ Ենգիբարովի ծննդյան տարեդարձն է։ Նա ծնվել է 1935թ․ մարտի 15-ին։

 «Իմ առաջին հիշողությունները խաղալիքներն ու հոկեյը չէին։ Պատերազմն էր, օդային տագնապ ազդարարող շչակի ոռնոցն ու ռմբակոծությունը, և քանի ապրում եմ՝ հիշելու եմ։ Ինձ համար, օրինակ, երբ արդեն պատերազմից հետո չմուշկներ գնեցին, դա տիեզերական մեծության իրադարձություն էր։ Իսկ առաջին կոստյումը՝ քսան տարեկանից հետո էր։ Սակայն մանկությունը միևնույն է, թանկ է ու ոչ մի տարին ետ չեմ տա, չեմ հանձնի»,- գրել է նա իր հուշերում։

Սև, լայնեզր գլխարկով, շերտավոր շապիկով, սև տաբատով, արտասովոր արտիստիզմով օժտված ու անսահման անկեղծ ժպիտով այդ երիտասարդը տիրապետում էր կրկեսային արվեստի գրեթե բոլոր ժանրերին և առանց որևէ բառ ասելու հանդիսատեսի հետ խոսում էր հարգանքի, միայնության, ունայնության, սիրո և ատելության մասին:

 Տեսանյութը՝ Ա1+-ի արխիվից