Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» նոր դարպասապահ ունեցավ

Սպորտ
19a85ec6cac642957a1d110bc8c0cf15

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» մեկ տարվա պայմանագիր է կնքել սերբ դարպասապահ Ջորջե Պանտիչի հետ: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

31-ամյա փորձառու դարպասապահը նախկինում հանդես է եկել մի շարք թիմերում, այդ թվում` «Փյունիկ»-ի երկրպագուներին քաջ ծանոթ Բելգրադի «Պարտիզան»-ում։

Ի դեպ, Ջորջե Պանտիչը մեր առաջնության ամենաբարձրահասակ խաղացողը կդառնա, քանի որ նրա հասակը 198 սմ է:

Նշենք, որ 2010 թվականի առաջնության ավարտից հետո «Փյունիկ»-ը մնացել էր առանց հիմնական դարպասապահների, քանի որ բելառուսցի Արթուր Լեսկոն հեռացել էր թիմից, իսկ Էդվարդ Հովհաննիսյանը տրանսֆերի էր հանվել։