A
A
Մատենադարանի արխիվային ֆոնդը համալրվել է
Աջակցիր «Ա1+»-ինՄաշտոցյան Մատենադարանի Արխիվի և արխիվագիտության բաժինը տեղեկացնում է, որ մշակված արխիվային ֆոնդերի շարքը համալրվել է ևս մեկով։
Այն վերաբերում է լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱ-ի թղթակից անդամ Աշոտ Արսենի Աբրահամյանին (1918-1985 թթ.):
Հեղինակ է հայերենի պատմական հնչյունաբանությանը, բառաքննությանը և այլ հարցերին նվիրված բազմաթիվ հոդվածների, գրքերի։
Աշոտ Աբրահամյանի արխիվային փաստաթղթերի ֆոնդում պահպանվում է 666 միավորով 868 փաստաթուղթ։