Յակոբսոնի անվան բալետի թատրոնը առաջին անգամ հանդես կգա Հայաստանում
Աջակցիր «Ա1+»-ինԱշխարհահռչակ Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի պետական ակադեմիական թատրոնը` մարտի 3-ին և 4-ին առաջին անգամ հանդես կգա Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում: Յակոբսոնի անվան բալետի թատրոնի արտիստները կներկայացնեն Լ. Մինկուսի ԴՈՆ ԿԻԽՈՏ բալետային ներկայացումը Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախմբի հետ միասին, դիրիժոր՝ Իգոր Վլադիմիրովիչ Տոմաշևսկի:
Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի պետական ակադեմիական թատրոնը եզակի արտիստական կոլեկտիվ է։ Թատրոնը ունի 50-ամյա պատմություն և պատվով կրում է 20-րդ դարի ռուս ականավոր պարուսույցի անունը։ Այսօր Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան պետական ակադեմիական բալետի թատրոնը երկրի ամենաուժեղ բալետային խմբերից է, Սանկտ Պետերբուրգի «Ոսկե սոֆիտ» բարձրագույն թատերական մրցանակի դափնեկիր է, Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ»-ի մրցանակակիր:
Հյուրախաղերն անցկացվում են Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի աջակցությամբ։
Ներկայացման բեմադրությունը՝ Մարիուս Պետիպայի, Ալեքսանդր Գորսկու, լիբրետոն և վերաբեմադրությունը՝ Յոհան Կոբբորգի, բեմադրության և զգեստների նկարիչ՝ Ժերոմ Կապլան, լուսային ձևավորումը՝ Վինսենթ Միլլեյի, դիրիժոր՝ Իգոր Տոմաշևսկի, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ: