Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրել IT ընկերությունում․ աշխատակիցները բողոքներ ունեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ քննչական կոմիտեն Պետեկամուտների կոմիտեի հետ համագործակցությամբ օպերատիվ հետախուզական գործողություններ է կատարել Բաղրամյան 31 հասցեում գործող Ակթրեյդ-Սոֆթ և Ակթրեյդ-Առմ ընկերություններում։
«Նոր Զովք» ընկերությանը, որտեղ իրականացվում են ստուգումներ, Ակթրեյդ ընկերությունը ժամանակին տրամադրել է ավտոմատացված ծրագրեր։
«Մեզ բոլորիս հանել էին սենյակներից, միջանցքն էին լցրել, պատուհան էլ չունեինք, խնդրեցինք, որ գոնե դուռս բացեն որ հղի կար, աղջիկ կա որ վատ էր զգում, պատուհան բացեցվինք, որ գոնե կարողանա ինքը նորմալ շնչի»․ նշում է ընկերության աշխատակցուհի Լաուրա Սմբատյանը։
Ըստ ընկերության աշխատակիցների, գործողությունների ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ, որոնք սահմանափակել են անձանց սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները՝ սեփականության, ֆիզիկական և անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության իրավունքները և այլն։ Ընկերության աշխատակից Տիգրան Մնացականյանը նշում է․ «Իրենք որոշում ունեին ստուգելու ոչ թե առգրավելու, բայց երեկ առավոտվանից մինչև հիմա քննույթւոն է գնում, սաղ առգրավել են, էս վիճակը, քանդել թափել են»։
Տվյալ գործի շրջանակներում խուզարկության են ենթարկվել նաև այնտեղ մուտք գործող անձինք, ովքեր այդ գործի հետ որևէ կապ չունեն։
«Կրթության Վահան» կրթական իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ՝ Տիգրան Սարգսյանը փորձել է մտնել իր եղբոր՝ Վլադիմիր Սարգսյանի մոտ, սակայն քննչական կոմիետի աշխատակիցները անձնական խուզարկություն կատարելով՝ առգրավվել են երկու բջջային հեռախոսները և նոթատետրը։
Մանրամասները՝ տեսանյութում։