Բացել լրահոսը Փակել լրահոսը
wind
A A
Հասարակություն

Քամու ուժգնացում, ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք. եղանակն առաջիկայում

Երևանում այսօր և փետրվարի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-ի ուշ երեկոյան, 5-ին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ:

Փետրվարի 6-ին, 7-ին սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 6-ին, 7-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ։

Հանրապետության տարածքում այսօր ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-ի երեկոյան ժամերին, 5-ին, 6-ին, 9-ի ցերեկը առանձին շրջաններում, 7-ին, 8-ի և 9-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 6-ին, 7-ին հանրապետության հովտային գոտում ցերեկը տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով: Քամին՝ արևմտյան`3-5մ/վ, փետրվարի 6-ին, 7-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ի և 6-ի գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով: 

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։