Բացել լրահոսը Փակել լրահոսը
328138507_577562104230507_872707532927961831_n
A A
Պաշտոնական

Բեռնատարները բեռնվածության պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 1-ին, ժամը 20։06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի մոտ 26-րդ կմ-ին երկու բեռնատար ավտոմեքենա բեռնվածության պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարները դժվարանցանելի հատվածում քարշակել են (մոտ 2 կմ) բեռնատար ավտոմեքենաները, որոնք շարունակել են ընթացքը: