Էլինա Դանիելյանը 2-րդ տեղում
Քաթարում ավարտվեց շախմատի կանանց Գրան պրիի խաղարկության վերջին` 6-րդ փուլը:
Մրցաշարն առաջին տուրից գլխավորող Էլինա Դանիելյանը 11-րդ տուրում սպիտակներով ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոնուհի, բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ եւ վաստակեց 8 միավոր:
Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ Հումպի Կոներուն, որը վերջին պարտիայում հաղթեց Ժու Չենին: Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող ճանաչվեց հնդիկ շախմատիստուհին, իսկ Էլինա Դանիելյանը բավարարվեց 2-րդ տեղով:
Այդ հաջողությունից հետո Հումպի Կոներուն ընդհանուր հաշվարկով առաջ անցավ Նանա Ձագնիձեից եւ իրավունք ստացավ մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտին:
Մեր մյուս մասնակից Լիլիթ Մկրտչյանը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց Մարթա Ֆիերոյի հետ եւ 4,5 միավորով զբաղեցրեց 9-րդ տեղը:
futbol