A
A
Երկու ոչ-ոքի
Այսօր երկու հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի 20-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը:
Երեւանում «Միկան» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել անցած տարվա ետնապահ Գյումրիի «Շիրակին»` 0:0, իսկ առաջնության նորեկ Երեւանի «Արարատը» չեզոք դաշտում (խաղը կայացավ Արարատի «Այգ» մարզաբազայում) ոչ-ոքի խաղաց 2010 թ փոխչեմպիոն «Բանանցի» հետ` 1:1:
«Միկա» - «Շիրակ» խաղից հետո դաշտի տերերի գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը ընդամենը երկու բառով մեկնաբանեց խաղը. «Թիմի խաղից գոհ եմ, իսկ հաշվից` դժգոհ»: Իսկ ահա «Շիրակի» գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը չներկայացավ մամուլի ասուլիսին: Նրան փոխարինեց երկրորդ մարզիչ Ֆելիքս Խոջոյանը, որը գոհ էր եւ ֆուտբոլիստների խաղից եւ ոչ-ոքի արդյունքից: