Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարտվեցին

Սպորտ
c1620ec8e2b4f3e027a47686a45c8ef3

Քաթարում ավարտին մոտեցող շախմատի կանանց Գրան պրիի խաղարկության նախորդ տուրում Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը հաղթել էին: Իսկ ահա 10-րդ տուրը շատ անհաջող դասավորվեց նրանց համար:

Էլինա Դանիելյանի մրցակցուհին շվեդ շախմատիստուհի Պիա Կրամլինգն էր: Վերջինս անցողիկ զինվորի միջոցով 59-րդ քայլին հասավ հաղթանակի: Դանիելյանը երկրորդ պարտությունը կրեց մրցաշարում:

Թեեւ անհաջողությանը, Էլինան 7,5 միավորով պահպանեց առաջատարի դիրքը: Նրան հետապնդող Հումպի Կոներուն ու Մարի Սեբագն ունեն 7-ական միավոր: Հնդիկ շախմատիստուհին հաղթեց Լիլիթ Մկրտչյանին, իսկ ֆրանսուհին ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեի հետ:

 

Վաղը կայանալիք վերջին` 11-րդ տուրում, Էլինա Դանիելյանը սպիտակներով կմրցի բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ: Լիլիթ Մկրտչյանի մրցակցուհին կլինի սեւերով խաղացող Մարթա Ֆիերոն: