A
A
Անբարենպաստ եղանակ Կապանում
Հաշվի առնելով անբարենպաստ եղանակային պայմանները ֆուտբոլի Հայաստանի առաջնության մարտի 6-ին Կապանի «Գանձասար» մարզադաշտում նշանակված 1-ին տուրի «Գանձասար» - «Ուլիս» հանդիպումը տեղափոխվել է եւ կկայանա մարտի 24-ին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին մեկնարկելու է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Այդ օրը տեղի կունենան «Միկա» - «Շիրակ» եւ «Արարատ» - «Բանանց» հանդիպումները: Մարտի 6-ին «Իմպուլսը» կհանդիպի հանրապետության չեմպիոն «Փյունիկի» հետ: