Բացել լրահոսը Փակել լրահոսը
լույս չկա Արցախ
A A
Հասարակություն

Հունվարի 25-ից Արցախում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ

«Արցախէներգո» ՓԲԸ-ն հայտարարում է , որ պահպանելով ներկայումս գործող օրական 6 ժամյա անջատման ժամանակացուցը, հաշվի առնելով ջեռուցման համար հնարավորինս հարմարավետ ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունը, ս․թ․ հունվարի 25-ի ժ 02։00-ից ամբողջ հանրապետությունում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ։
 
Գործող 3 խումբը վերաձևավորվել է 4 նոր խմբի, որոնցում ներգրավված հասցեներին և ժամանակացույցին կարող էք ծանոթանալ առանձին ներկայացրած հրապարկումների մեջ։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը։