Բացել լրահոսը Փակել լրահոսը
1234
A A
Հասարակություն

Հայտարարություն՝ ԱՀ քաղաքացիների համար, ովքեր մեքենա են ձեռք բերել

Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ՀՀ-ից և այլ երկրներից ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ և ճանապարհի շրջափակման պատճառով չեն կարողացել վերադառնալ Արցախ՝ հաշվառելու տրանսպորտային միջոցները (ստանալ հաշվառման համարանիշ և տեխանձնագիր), կարող են նախապես roadpolice.am կայքում կատարել տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների համար հերթագրում, նշելով Երևանի հաշվառման քննական բաժին: Հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։
 
Կայքում լրացնելով բոլոր հրահանգները, դուք կստանաք SMS հաղորդագրություն, որից հետո Ձեզ կհրավիրեն բաժին՝ հաշվառելու տրանսպորտային միջոցը:
 
Հասցե ք. Երևան. Գաջեգործների փող., 76 շենք