Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթանակ մեկնարկային խաղում

Սպորտ
8d4fc3b1fe079790bc225a49e461d91f

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը հաղթանակով սկսեց ելույթները Եվրոպայի 2013 թ առաջությունում:

Մալթայում անցկացվող որակավորման 1-ին փուլի առաջին խաղում մեր ֆուտբոլիստուհիները 1:0 հաշվով հաղթեցին Ֆարերյան կղզիների ընտրանուն: Միակ գոլը 8-րդ րոպեին խփել է մեր թիմի ավագ Գայանե Կոստանդյանը: Նույն օրը կայացած Մալթա - Վրաստան խաղում հաղթեց դաշտի տերերի թիմը` 1:0:

Մարտի 5-ին Հայաստանի հավաքականը կհանդիպի Վրաստանի ընտրանու հետ:

Հավելենք, որ խմբի հաղթողը իրավունք կստանա մասնակցելու Եվրոպայի 2013 թ առաջության որակավորման 2-րդ փուլին: