Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ափսոս, որ մեր հայ գործընկերները չեն մասնակցում այս հանդիպմանը. Լավրովը՝ Բայրամովին (տեսանյութ)

«Մենք պատրաստվել էինք այս միջոցառմանը, բայց վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվել են գալ Մոսկվա՝ պատճառաբանելով տարածքային իրավիճակով»,- Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման սկզբում նշեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 

Նա ավելացրեց, որ չնայած հայկական կողմի չմասնակցելուն, իրենք հաճույքով կքննարկեն այն խնդիրները, որոնք որ իրենց առջև դրել են իրենց նախագահները։ Լավրովը նշեց, որ հարկավոր է ավելացնել միմյանց նկատմամբ փոխվստահությունը․ «Աշխատանք, իհարկե, կատարվում է, բայց ցանկալի կլինի այն արագացնել»։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը իր հերթին նշեց, որ նախապես եղել է պայմանավորվածություն, որ Հայաստանի պատվիրակության հետ պետք է հանդիպում լիներ․ «Ես կարծում եմ, որ այսօր կունենաք լավ քննարկում, կարող ենք ամփոփել արդյունքները»։

Մանրամասները՝ տեսանյութում։