Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արդարադատությունը այս աստիճանի բռնաբարելու ցանկությունը, ձգտումը, պահանջը ե՞րբ է ավարտվելու. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

«Արդարադատությունը այս աստիճանի բռնաբարելու ցանկությունը, ձգտումը, պահանջը երբ է ավարտվելու»,- Ազգային Ժողովի նիստի ժամանակ նման հռետորական հարց հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառանալով Հայաստանում դատական համակարգի խնդիրներին։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ դատական իշխանությունը զավթվել է ՔՊ-ի կողմից․ «Հիշեցնեմ «Ջհանգիրյան օպերացիան», երբ որ Գագիկ Ջհանգիրյանը զրույցի ընթացքում ինչպես էր հիմնավորում դատական համակարգի նվաճման գործընթացը, որպեսզի կարողանա զսպել քաղաքական ընդդիմությանը»։

Մինասյանի խոսքերով՝ մի շարք անձանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, քանի որ նրանք չեն կատարել իշխանությունների քմահաճույքները․ «Նրանց լիազորությունները կասեցվում էին և հիմա կասեցված դատավորներին ուղարկում են ռեզերվ»։

Մանրամասները՝ տեսանյութում։