Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուսաստանը ուզում է մեզ ներքաշել պատերազմի մեջ եւ ստանալ Հայաստանը․ Վիգեն Խաչատրյան (տեսանյութ)

Ադրբեջանի պատվիրակությունը մի քանի անգամ քվեարկում է, որ Ռուսաստանը ագրեսոր պետություն է, իսկ պատասխանը մենք ենք ստանում, ոչ թե Ադրբեջանը։ Այս մասին Ազգային Ժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Արցախում ադրբեջանական հերթական սադրանքին։

Վիգեն Խաչատրյանը համոզված է, որ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ և ստանալ Հայաստանը․ «ՌԴ-ն ցանկանում է հրաժարվել Ղարաբաղից և Հայաստան ստանալ, սա մենք պետք է հասկանանք, և ուղղակի պետք է մտնենք խոսակցության մեջ Ադրբեջանի հետ և միջազգային գործընկերների»։

Ինչ վերաբերվում է խորհրդարանական ընդդիմության արտահայտած դիրքորոշումներին՝ Խաչատրյանը նշեց․ «Էս մեր ռևանշիստներն ի՞նչ են ուզում, թող գնան ՌԴ դեսպանատան դիմաց հանրահավաք անեն, ինչի՞ են գնում Կառավարության դիմաց, որովհետև ո՞վ պատերազմ բառը այստեղ հնչեցրեց՝ մեր ռևանշիստները։ Երազում են այդ պատերազմի մասին։ Միակ ճանապարհն է, որ մի հատ էլ պարտվենք ու իրենք իշխանության գան արդեն Ռուսաստանի նահանգում։ Չի՛ լինելու դա»։

Մանրամասները՝ տեսանյութում։