Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՌԴ դեսպանը թող վեր կենա, գնա Լաչին, իրենց պետությունն է խայտառակվում․ Վիգեն Խաչատրյան (տեսանյութ)

«Արդյոք ճիշտ չի՞ լինի, որ մենք ուղղակի ՌԴ-ից պահանջենք, որ կատարի իր պարտավորությունները․ մարդիկ ստորագրել են, պարտավորություն ունեն, և միջազգային մեր գործընկերներին ոչ թե կոչ անենք, այլ խնդրենք որ մասնակցեն։ Այն, որ ՌԴ-ն չի անում, հավանաբար մենք պիտի անենք։ Եթե ՌԴ-ն չի կարողանում, պիտի խնդրի ուրշներին»,-այս մասին Ազգային Ժողովի նիստի ժամանակ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու խնդրին։

Վիգեն Խաչատրյանի համար անհասկանալի է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան լռությունը․ «Հասկանալի չի ՌԴ դեսպանի լռությունը Հայաստանում։ Թող վեր կենա, գնա Լաչին, իրենց պետությունն է խայտառակվում»։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության հետ այս հարցում ևս համաձայնության չգալուն, Վիգեն Խաչատրյանը նշեց․ «Ընդդիմության մասով էլ, կարծում եմ, ժամանակը ափսոս է, որ խոսեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։