«Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին». ՔՊ նախագիծը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովը դեկտեմբերի 14-ին ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ` օրակարգում ունենալով մեկ հարց: Քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը: Ըստ նրա` իշխանական խմբակցության հեղինակած նախագիծը Հայաստանի շահերից չի բխում:
Քննարկմանը չի մասնակցել նաեւ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը: Չմասնակցելու պատճառը ներկայացրել է Տիգրան Աբրահամյանը: Նրա գնահատմամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագիծը համարժեք չէ Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին: «Այն հայտարարությունը եւ մոտեցումը, որը դուք եք արտահայտում, որեւէ ձեւով չի կանխում վերահաս վտանգը, այլ նույն կերպ կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար»,- ասել է Տիգրան Աբրահամյանը:
Նախագիծն այստեղ: