Մենք ասում ենք` աջակցություն և շնորհակալություն ասենք Ռուսաստանին․ Օհանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«ԱԺ խորհուրդը, ըստ էության, բոյկոտեց այն առաջարկությունը, որը մենք էինք արել, առաջարկություն՝ իրավիճակից ելնելով։ Սա համահունչ էր նաև այն առաջարկություններին, որը մենք արել էինք սեպտեմբերի 13-ին, սեպտեմբերի 14-ին, և նաև Ադրբեջանի միլի մեջլիսի հայտարարության պատասխան։ Տարբերություն այն է, որ մենք նշում ենք այն բոլոր խնդիրները, որոնք որ կան, բոլոր փաստերը, որոնք որ իրողություն են՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման գաղափարը և ՀՀ հանձնառությունը՝ տեր լինելու Արցախի ժողովրդին։ Իրենց տեսքտի մեջ որևիցե այդպիսի բան չկար»,-մասին նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ԱԺ արտահերթ նիստում անդրադառանալով ադրբեջանական ագրեսիայի դեմ Ազգային Ժողովի կողմից ընդունվելիք հայտարարությանը։
Ըստ Օհանյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջակել է միայն քննադատել Ադրբեջանին, փաստել իրողությունը սադրանքի, բայց չխոսել Արցախի ինքնորոշման մասին․ «Դեմ են, որովհետև իրենք ասում են, որ այդ տերմինաբանությունը կարող է մեզ վնասել։ Ես էլ ասում եմ, որ Ադրբեջանը օգտվում է ծնկի եկած վիճակից»։
Ինչ վերաբերվում է Ռուսաստանի և ՌԴ խաղաղապահների գործունեությանը՝ Սեյրան Օհանյանը նշեց․ «Մենք մեր հայտարարության մեջ ասում ենք հետևյալը․ աջակցություն ցուցաբերելով ՌԴ-ին և խաղաղապահ ուժերին, ի վերջո, պետք է համագործակցել և շնորհակալ լինել, սկզբունքներ ներկայացնել, որ իրենք իրենց պարտականությունները ավելի լավ կատարեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։