Լավագույն լուծումն է՝ Բաքու- Ստեփանակերտ ուղիղ երկխոսությունը․ Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Նիստը պետք է կայանար մեկ նախագծով, և մենք կողմ քվեարկեցինք մեր նախագծին, որպեսզի Ազգային Ժողովում այսօր քննարկվի մեր հայտարարության նախագիծը։ Մենք պատրաստ էինք նաև իրենց նախագծին միանալ և ես դիտարկումներ եմ ներկայացրել, բայց ընդդիմության համար դրանք եղել են անընդունելի»,-այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն՝ անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի դեմ Ազգային Ժողովի կողմից ընդունվելիք հայտարարությանը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է, որ հայտարարության մեջ դրվի Արցախի ինքնորոշման հարցը, Կոնջորյանը նշեց․ «Կան որոշ դրույթներ, որոնք որ այս պահին ՀՀ կողմից իրականացվող պաշտոնական արտաքին քաղաքականության գործիքակազմի մեջ չեն մտնում, և հարկավոր է, որ խորհրդարանի կողմից ընդունված նախագիծը և ուղերձները համապատասխանեն այն գործիքակազմին և այն ուղերձներին, որոնք որ պաշտոնական դիվանագիտությունը ուղարկում է միջազգային հանրությանը»։
Կոնջորյանի խոսքով՝ իրենք ոչ թե կարգավիճակից են բխեցնում ԼՂ հայության անվտանգությունը և իրավունքները, այլ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունից և իրավունքներից են բխեցնում կարգավիճակը․ «Մենք գտնում ենք, որ ԼՂ հարցի լուծման լավագույն մեխանիզմը կլինի Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսությունը և շարունակում ենք ջանքեր գործադրել, որպեսզի գտնենք միջազգային մեխանիզմներ Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսություն իրականացնելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։