Արցախցի պաշտոնյաները չեն կարողացել հասնել Ստեփանակերտ․հրատապ ասուլիս․ ՈւՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք չկարողացանք վերադառնալ Արցախ, որովհետև Ֆրանսիա պաշտոնական այցից հետո, Արցախ վերադառնալիս, ճանապարհին Գորիսում կանգնեցինք, մեկ օր մնացինք»․ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ Արցախում այս պահին 120,00 մարդ գտնվում է շրջափակման մեջ․ «Նշենք, որ Արցախը օդային հաղորդակցություն չունի աշխարհի որևէ երկրի հետ, միջազգային իրավունքը ասում է, որ չպետք է մարդկանց իրավունքները խախտվի, բայց արդեն 24 ժամ խախտվում է արցախցիների ամենատարրական իրավունքը»։
ՄԻՊ-ը ավելացրեց նաև, որ 24 ժամից ավելի դադարեցված է սննդամթերքի, դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ․ «Բժշկական հաստատություններում առկա բժշկական պաշարները, ընդամենը մի քանի օրվա պաշարներ են, նույն վերաբերվում է նաև էներգակիրենրի և սննդամթերքի մատակարարումներին»։
Դավիթ Բաբայանը նշեց, որ հարկավոր է, որ միջազգային հանրությունը պատշաճ գնահատական տա Ադրբեջանական սադրանքներին․ «Ակնկալում ենք, որ Ադրբեջանը համապատասխան գնահատական կտա Ադրբեջանին, որովհետև տեղի է ունենում մարդասիրական աղետ, ցեղասպանական քաղաքականություն, մենք արդեն ուղարկել ենք մի շարք պաշտոնական նամակներ Եվրոպայի կառույցներին, հույս ունենք, որ կոնկրետ ինչ-որ քայլեր կձեռնարկվեն և կլինեն հասցեական գնահատականներ և պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ»։
Լրագրողի հարցին, թե կա մտավախություն, որ կարող է այս ամենը հանգեցնել լայնածավալ գործողությունների, Դավիթ Բաբայանը նշեց․ «Ինչ-որ կերպ դա կախված է նաև միջազգային հանրության համապատասխան արձագանքից, եթե չլինի արձագանք, եթե անտարբերություն լինի և կարեկցանք չլինի Արցախի ժողովրդի նկատմամբ, իհարկե, սա կարող է բերել նորանոր զարգացումների, եթե հիմա չէ, ապա հաջորդ անգամ, չէ որ կա մի այսպիսի ասացվածք, որ անտարբերությունը խթանում է ագրեսիան»։
Բաբայանը նշում է, որ խաղաղապահների գործունեության հետ կապված Արցախի իշխանությունները կարծում են, որ պետք է ավելացնել խաղաղապահների քանակը, ինչպես նաև հարկավոր է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ռուս խաղաղապահները ստանան միջազգային մանդատ։
Հարցին, թե արդյոք այժմ Արցախի և Ադրբեջանի միջև կա բանակցություն ճանապարհը բացելու համար, Բաբայանը նշեց․ «Բնականաբար ռուս խաղաղապահների միջոցով շփումների մեջ ենք։ Արցախի և Ադրբեջանի միջև չկան բանակցություններ, կան շփումներ»։
Մանրամասները՝ տեսանյութում։