A
A
«Թոնրատուն» ֆիլմը ճանաչվել է Վիեննայի «Մարդկության այս աշխարհը» կինոփառատոնի Միջազգային մրցույթի հաղթող
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազգային կինոկենտրոնը տեղեկցնում է, որ ռեժիսոր Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» ֆիլմը ճանաչվել է Վիեննայի «Մարդկության այս աշխարհը» (This Human World) կինոփառատոնի Միջազգային մրցույթի հաղթող։
Հիշեցնենք․ ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ֆիլմի ստեղծագործական և տեխնիկական կազմին՝ մաղթում հաղթանակներ։
Այս ֆիլմը՝ 5 կնոջ մասին է, ովքեր 30 քառակուսի մետր կանանց տարածքում՝ թոնրատանն են. լավաշ են թխում ու քննարկում կյանքն ու պատերազմը։
Ռեժիսոր՝ Իննա Մխիթարյան, բեմադրող օպերատոր՝ Անդրանիկ Սահակյան, հնչյունավորում՝ Գրասիելա Բառո, Արմեն Պապյան, մոնտաժը՝ Ժյուստին Իրիար, պրոդյուսերներ՝ Անժելա Ֆրանգյան, տեֆան Ժուրդեն, Դը Գոլ Էյդ, արտադրությունը՝ ԴոԿինո, La Huit, Cined Productions