A
A
Վախենում են ագրեսիվ երկրպագուներից
Լեհաստանի միասեռականներին ներկայացնող կազմակերպությունները դիմել են ֆուտբոլի Եվրոպայի 2012 թ առաջնության կազմկոմիտեին եւ խնդրել մարզադաշտերի տրիբունաներում առանձին տեղեր հատկացնել նման կողմնորոշում ունեցող ֆուտբոլասերներին, որպեսզի նրանք հարձակման չենթարկվեն ագրեսիվ տրամադրված երկրպագուների կողմից: Հարկ է նշել, որ սա առաջին դեպքն է, որ Եվրոպայի առաջնության կազմակերպիչները նման խնդրի առաջ են հայտնվում:
Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի եզրափակիչ մրցաշարը միասին անցկացնելու են Լեհաստանն ու Ուկրաինան: