Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աթլետները մարզվում են Փարիզում

Սպորտ
42e73345f7de5a694a0267dc18f17081

Հայաստանի աթլետներ Ամալյա Շառոյանը, Վարդան Փահլեւանյանը, Արամ Դավթյանը, Սեւակ Եղիկյանը եւ Արման Անդրիասյանը ներկայումս ուսումնամարզումային հավաք են անցկացնում Փարիզում: Այդ մասին «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրին Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայում: Նրանք պատրաստվում են մարտի 4-6-ը Ֆրանսիայի մայրաքաղաքում կայանալիք Եվրոպայի ձմեռային առաջնությանը:

Սակայն առայժմ հայտնի չէ, թե մեր աթլետներից ովքեր կմասնակցեն առաջնությանը: Ըստ մրցումների կանոնակարգի Հայաստանն այդ մրցումներում կարող է հայտավորել երկու մարզիկ` մեկական աղջիկ եւ տղա: Սակայն ՀԱՖ-ի նախագահ, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմիյանն այժմ բանակցություններ է վարում Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի ղեկավարների հետ, որպեսզի մեր մնացած 3 աթլետները նույնպես իրավունք ստանան մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

Եթե եվրոպական ֆեդերացիան ընդառաջի, ապա Ամալյա Շառոյանը եւ Արամ Դավթյանը հանդես կգան 400 մ վարզքի մրցումներում, Վարդան Փահլեւանյանը ուժերը կփորձի հեռացատկում, Սեւակ Եղիկյանը` 3000 մ վազքում, Արման Անդրիասյանը` 100 մ վազքում: