Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հորդորում են Եվրատեսիլի համերգին չգալ անձնական ավտոմեքենաներով (տեսանյութ)

Մանկական Եվրատեսիլի» հարգելի հանդիսատես, խնդրում ենք դեկտեմբերի 10-ին և 11-ին կայանալիք համերգներին մարզահամերգային համալիր ժամանելիս խուսափել անձնական մեքենաներից, քանի որ տարածքում կայանատեղի նախատեսված չէ:

Երևանի քաղաքապետարանը խցանումներից խուսափելու նպատակով քաղաքի երկու հատվածներից դեկտեմբերի 10-ին և 11-ին, ժամը 14:30-17:10-ը, ապահովելու է անվճար փոխադրում դեպի մարզահամերգային համալիր։

Ավտոբուսները շարժվելու են Կիևյան փողոցից («Բարեկամություն» մետրոյի կայարան) և «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող Բրազիլիայի հրապարակից:

Երևանի քաղաքապետարան