Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իսկ դուք այդ հարցը տվեք Հայաստանի ղեկավարությանը, արդյո՞ք այդ ժամանակ ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում էր (տեսանյութ)

Լրագրողը հիշատակել է ՌԴ ԱԳ նախարարի՝ վերջերս տված ասուլիսը, որում դիվանագետն անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հոկտեմբերին Պրահայում ստորագրած պայմանագրին առ այն, որ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխանող սահմաններին և 1991-ի դեկտեմբերի Ալմա Աթայի հռչակագրին:

«Թույլ տվեք Ձեզ պատասխան հարց հղել՝ իսկ Դուք այդ հարցն ուղղե՞լ եք Երևանում պաշտոնական ներկայացուցիչներին, Հայաստանի ղեկավարությանն այդ հարցը տվե՞լ եք: Չէ՞ որ այն պահանջում է պաշտոնական դիրքորոշման ձևավորում առաջին հերթին հենց Երևանում: Դուք դա հրաշալի հասկանում եք: Կարծում եմ՝ Սերգեյ Լավրովը բոլոր շեշտադրումներն արել է: Ավելացնելու բան չկա: Այստեղ կարևոր է  հասկանալ պետության պաշտոնական, միասնական դիրքորոշումն այս հարցում, և այդ ժամանակ մենք կկարողանանք հրապարակայնորեն քննարկել այդ նրբությունները։ Չգիտեմ՝ ինչ ավելացնեմ այն ամենին, ինչի մասին խոսել է Սերգեյ Լավրովը՝ առանց համապատասխան դիրքորոշման, որը պաշտոնապես կձևակերպվի Երևանում՝ որպես միասնական դիրքորոշում։ Վերջին շրջանում մենք տեսնում ենք բազմաթիվ մեկնաբանություններ, նրբերանգներ, որոշ բաների շատ տարբեր մեկնաբանումներ։ Ես կուզենայի հասկանալ պաշտոնական Երևանի դիրքորոշումն այս ասպեկտների վերաբերյալ», - ասել է Զախարովան: