Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց առաջատարների

Սպորտ
6b5749e0b69ca58140a160653e300b17

Փետրվարի 25-27-ը Երեւանի օլիմպիական հերթափոխի մարզական պետական քոլեջում տեղի կունենա ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները։

Ավաղ, դրանց չեն մասնակցի մեր առաջատար ծանրորդները, մասնավորապես աշխարհի չեմպիոններ Տիգրան Գ. Մարտիրոսյանը, Նազիկ Ավդալյանը, ինչպես նաեւ Առաքել Միրզոյանը, Տիգրան Վ. Մարտիրոսյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Արա Խաչատրյանը:

Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրեց Հայաստանի ծանրամարտի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը նրանցից Նազիկ Ավդալյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը վնասվածք են ստացել մարզումների ժամանակ, իսկ մյուսները դեռ չեն ապաքինվել նախկին վնասվածքներից։

Ըստ մասնագետի` վերը նշված ծանրորդները բաց կթողեն նաեւ ապրիլի 11-14-ը Կազանում կայանալիք Եվրոպայի առաջնությունը:

Հավելենք, որ Հայաստանի առաջնությունում բարձր արդյունքներ ցույց տվող ծանրորդները կընդգրկվեն ազգային թիմի կազմում եւ նույնպես կնախապատրաստվեն եվրոպական ստուգատեսին։