Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե մեկ անգամ իրենց մռութներին ստանային, նրանք այլևս նման սադրանքների չէին դիմի․ Օհանյան (տեսանյութ)

Ադրբեջանցիները ասում են, որ ճիշտ են արել, որ պատերազմ են սկսել Արցախի դեմ, այնուհետև նաև Հայաստանի սահմաններում ու բացահայտ կերպով նենգափոխում են Արցախի հակամարտության պատմությունը, Հայաստանին ներկայացնում ինչպես ագրեսոր, այնինչ ագրեսոր իրենք են։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արցախի խնդրին։

Օհանյանը նշեց, որ դեկտեմբերի 2-ի իրենց հայտարարության մեջ նշել էին Արցախի համար անհրաժեշտ կետեր․ «Դրանք են Արցախի ինքնորոշումը, Արցախի Հանրապետություն հասկացությունը և Հայաստանի հանձնառությունը, որ պետք է հանդիսանա Արցախի համար անվտանգության և կայուն զարգացման երաշխավորը»։

Պատգամավորը կարծում է, որ Ադրբեջանը հանգիստ դիմում է սադրանքների, քանի որ գիտի որ մեր սահմանները կահավորված չեն և բանակն էլ լավ վիճակում չէ․ «Եթե մեկ անգամ իրենց մռութին ստանան, այլևս առաջ չեն գա ո՛չ Արցախում, և ո՛չ էլ Հայաստանի Հանրապետությունում»։

Մանրամասները՝ տեսանյութում։