Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բորել
A A
Քաղաքականություն

ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելուն․ Բորել

Եվրոպական Միությունը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել ենք տարածաշրջանում խաղաղության կառուցման և հակամարտությունների կայուն կարգավորման ուղիները: Եվրոպական Միությունը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելուն»,- գրել է Բորելը: