Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դեկլարացիան հստակ ասում է, որ Ղարաբաղի ինքնավար մարզը, միանշանակ, սովետական Ադրբեջանի մաս է․Լավրով (տեսանյութ)

Ռուսաստանը կօգնի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում։  Մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը։ Այս ամենը Ռուսաստանի,  Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի գագաթաժողովների արդյունքն էր։ Զուգահեռաբար մենք ականատես եղանք այլ խաղացողների՝ այդ գործընթացներին միջամտելու փորձերին» այս մասին նշում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգոյ Լավրովը՝ անդրադառանալով հայ-ադրբեջանական հարաբերություններին։

Ըստ Լավրովի՝ արևմտյան երկրները փորձում են խանգարել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը «Արեւմուտքը հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո Վաշինգտոնի եւ Փարիզի շուրթերով պաշտոնապես հայտարարում է, որ իրենք ոչ մի տեղ, ոչ մի ձեւաչափում չի համագործակցելու Ռուսաստանի հետ։ Դրանով նրանք հայտարարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին ։ Եվ երբ մեր հայ գործընկերները երբեմն հիշում են Մինսկի խմբի մասին, մենք նրանց ասում ենք, որ դա մեր հարցը չէ, այդ հարցը պետք է ուղղել ԱՄՆ-ին, Ֆրանսիային, որոնք հայտարարել են, որ այդ խումբը չեն հավաքելու, եւ, իհարկե, Ադրբեջանին, քանի որ առանց Ադրբեջանի մասնակցության որեւէ միջնորդական ջանք անիմաստ է»։

Ըստ Լավրովի՝ Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին տալ այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները։

Ասուլիսի ժամանակ Լավրովը նշել է, որ 2012թ. Ռուսաստանը առաջարկություններով էր հանդես եկել, և դրանց ընդունման դեպքում ղարաբաղյան հիմնախնդիրը կփակվեր ընդմիշտ «Այդ ժամանակ է ի հայտ եկել Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգելու հայեցակարգը։ Հայեցակարգը շատ պարզ էր. հայերը հեռանում են Ղարաբաղի հինգ ադրբեջանական շրջաններից՝ իրենց թողնելով երկու շրջան, որոնք Հայաստանը կապում են Ղարաբաղի հետ»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։