A
A
Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու որոշ հատվածներում մառախուղ է
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան:
Հանրապետության որոշ ճանապարհահատվածներում՝ հիմնականում բարձրադիր գոտիներում մառախուղ է: Հայտնում է Արցախի ՆԳՆ-ն։
Տեսանելիությունը ցածր է Ստեփանակերտ-Ննգի ավտոճանապարհի Բովուրխանի ոլորաններում և Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի շրջանի Լիսագոր հատվածում:
ԱԻ պետական ծառայությունը հորդորում է լինել առավել ուշադիր: Հետևեք երթևեկության և անվտանգության կանոններին: