Ներքին և արտաքին քաղաքականության վերաբերվող հետազոտության արդյունքներ․ GALLUP (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«GALLUP International Association»-ը 2022թ․ նոյեմբերի 2-10-ն ընկած ժամանակահատվածում հարցումներ է իրականացրել քաղաքացիների շրջանում։
Կազմակերպության տնօրեն Արամ Նավասարդյանը հայտնեց, որ 2021 թվականի մայիսին իրականացված հարցման համեմատ՝ արևմուտքի օգտին տրված պատասխաններն աճել են, իսկ ՀԱՊԿ-ինը նվազել․ «Այն ժամանակ միայն 23.8 տոկոսն էր նշել, որ ԱՄՆ-ից կարող ենք սպասել օգնության։ 2021թ․ մայիսին քաղաքացիների 7 տոկոսը նշել էր, թե ՀԱՊԿ-ից կարելի է օգնություն սպասել»։
«Ո՞ր երկրներից կամ կազմակերպություններից Հայաստանը կարող է ստանալ ռազմաքաղաքական օգնություն» հարցին քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ.
Ռուսաստան - 37%
ԱՄՆ - 32.5 %
ՀԱՊԿ -0.2 %
Իսկ, թե եթե առաջիկա կիրակի օրը խորհրդարանական ընտրություններ լինեին, որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք, քաղաքացիների պատասխանը հետևյալն է.
«Քաղաքացիական պայմանագիր»-17.5 տոկոս
«Հայաստան» դաշինք - 4.5 տոկոս
«Պատիվ ունեմ» դաշինք -2.2 տոկոս
«Հանրապետություն» կուսակցություն - 1.4 տոկոս
Մանրամասները՝ տեսանյութում։
Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support