Բացել լրահոսը Փակել լրահոսը
f6384b74f2eb15_6384b74f2eb58
A A
Քաղաքականություն

Թուրքիայի երիտասարդության 81.6%-ը կարծում է, որ կուսակցությունները չեն կարող լուծել երկրի խնդիրները. ermenihaber.am

Թուրքական «Yöneylem» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի համակարգմամբ սոցհարցում է անցկացվել 18-35 տարեկան երիտասարդների շրջանում։ 1067 մասնակիցներ պատասխանել են շուրջ 5 տասնյակ հարցերի, որոնցից ուշագրավները ներկայացնում ենք ստորև.

«Գործող քաղաքական կուսակցությունները կարո՞ղ են լուծել Թուրքիայի խդիրները» հարցին մասնակիցների 81.6%-ը բացասական պատասխան է տվել, 17.8%-ը՝ դրական, 0.6%-ն էլ պատասխան չի ունեցել:

«Քաղաքական կուսակցությունները բավարար չափով խոսու՞մ են ժողովրդի խնդիրներից» հարցին մասնակիցների 90.5%-ը տվել է բացասական պատասխան, 8.7%-ը դրական, իսկ 0.9%-ը կարծիք չի ունեցել:

«Թուրքիայում մարդիկ երջանի՞կ են» հարցին մասնակիցների 96.3%-ը բացասական է պատասխանել, 2.7%-ը համարել է, որ երջանիկ են, իսկ 1%-ը կարծիք չի հայտնել։

«Նախորդ տարվա համեմատ Ձեր կենսապայմանները բարելավվե՞լ են» հարցին ի պատասխան 82.4%-ն ասել է, որ ավելի է վատացել, 8.6%-ի կարծիքով նույնն է մնացել, միայն 9.0%-ն է ասել, որ լավացել է: