Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռիկեր
A A
Քաղաքականություն

Իլհամ Ալիևը հանդիպել է Ֆիլիպ Ռիկերի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 28-ին ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդականին։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերին»,-ասվում է հաղորդագրության մեջ։