Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Թշնամին հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել խաղաղ բնակիչների ուղղությամբ (տեսանյութ)

Այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածքի «Ծմակեն տակ» կոչվող տեղամասում, «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, թշնամին հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել խաղաղ բնակիչների ուղղությամբ:

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ առավոտյան հրադադարի պահմանման ռեժիմի խախտում է արձանագրվել նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի ուղղությամբ՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակիչներին:

Ոստիկանության շրջանային բաժինները փաստերը հավաքագրել ու տրամադրել են ռուսական խաղաղապահ զորակազմին: Արցախի հանրայինի ռեպորտաժը