Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Զախարովայի պատասխանը՝ Ալիեւի սպառնալիքների վերաբերյալ հարցին (տեսանյութ)

Ռուսաստանը կանոնավոր շփումներ ունի երկու կողմերի հետ և՛ քաղաքական մակարդակով, այդ թվում՝ պետությունների ղեկավարների, արտգործնախարարների, և՛ խաղաղապահ զորախմբի և ԱԴԾ սահմանային ծառայության միջոցով՝ զինված միջադեպերը կանխելու նպատակով,- այսօր ասել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝  ի պատասխան հայ լրագրողի հարցի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալ Հայաստանին, չնայած Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությանը՝ զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից։

Նա շեշտել է, որ Ռուսաստանը կշարունակի աշխատել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղության վերականգնման։
 
Մանրամասները՝ տեսանյութում